Մահացել է բանաստեղծ, գրող, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանը

Աննա Կոստանյան 26.01.2022 - 12:51
26.01.2022 - 12:51 դիտում

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում մահացել է բանաստեղծ, գրող, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանը, որն ավելի շատ հայտնի էր Մերուժան գրական անունով:

Մերուժանը ծնվել է 1940 թվականի հունիսի 13-ին Վաղարշապատում։ 1957 թվականին եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ազատ ունկնդիր, ապա սովորել է Երևանի պետական համալսարանում։

Եղել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) խորհրդի անդամ։ Եղել է կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկը։ Եվրոպական հայալեզու մամուլում տպագրելու նպատակով կարողացել է մի շարք ստեղծագործություններ ուղարկել արտերկիր։ 1963 թվականին կալանավորվել է, դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։ Պահպանել է իր կապերն այլախոհական շրջանակների հետ։

Հետագայում դատապարտվել է ևս մեկ անգամ՝ 14 տարվա ազատազրկման։ 1992 թվականին վաղաժամ ազատվել է կալանքից և արդարացվել։

Բանաստեղծական ժողովածուների, գրքերի ու հուշագրությունների հեղինակ է։

2000-2003 թվականներին եղել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, 2003 թվականից՝ «Հարթակ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։ Հեղինակ է «Լուսամփոփ», «Ընթացք»,«Վերջալույսի խոհեր», «Խոսքեր հրաժեշտից առաջ» «Մորմոքի պսակներ»,«Ընտրանի»,«Մեներգ», «Վլադիմիրի բանտում» գրքերի։

Մերուժանի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ