Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

Աստղիկ Խաչատրյան 21.05.2025 - 11:53
21.05.2025 - 11:53 դիտում

Մայիսի 21-ին Պակիստանի հարավ-արևմուտքում մահապարտ ահաբեկիչը դպրոցական ավտոբուս է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 4 երեխա, 38-ը՝ վիրավորվել:

Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնյան, հաղորդում է The Economic Times-ը։

Հարձակումը տեղի է ունեցել Խուզդարի շրջանում։

Առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի վերցրել տեղի ունեցածի համար, թեև կասկածները էթնիկ բելուջ անջատողականների ուղղությամբ են, որոնք հաճախ են հարձակվում տարածաշրջանում անվտանգության ուժերի և քաղաքացիական անձանց վրա։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նակվին դատապարտել է հարձակումը և մեղավորներին անվանել «գազաններ», որոնք ներման արժանի չեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ