ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում

3.05.2025 - 13:23 դիտում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ հայտնում են լրատվամիջոցները:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն էր ուղարկել կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար:

Դրանց թվում է եղել նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ