ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ռազմական գործողություններում չթիրախավորել խաղաղ բանկիչներին

Գոհար Ստեփանյան 1.11.2020 - 10:26
1.11.2020 - 10:26 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման համար` ավելի սերտ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Տեղեկությունը հայտնել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարրիկը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին հրատապ կերպով ձեռնարկել այն կոնկրետ միջոցները, որոնց մասին նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել համանախագահների հովանու ներքո և իրագործել ավելի վաղ ստանձնած պարտավորությունները: Գուտերեշը կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկախոսությունն ու ակտիվացնել ջանքերը ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հասնելու ուղղությամբ»,- ասել է Դյուժարրիկը:

Գուտերեշն, ըստ խոսնակի, լրջորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններով, որոնք վնասում են նաև խաղաղ բնակչությանը:

«Գուտերեշը դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներն ու կրկնում, որ կողմերը պարտավոր են միջազգային իրավունքի շրջանում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը երաշխավորելու համար, իսկ ռազմական գործողությունների անցկացման դեպքում ապահովել քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- նշել է Դյուժարրիկը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ