ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը

Աննա Կոստանյան 20.09.2023 - 09:23
20.09.2023 - 09:23 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

«Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ և զոհերի մասին հաղորդումներով, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Նա ցավում է, որ այս մտահոգիչ զարգացումները հաջորդել են սեպտեմբերի 18-ին տեղի բնակչությանն այդքան անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրմանը: Նա խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը, դիմել դեէսկալացիայի և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Նա շարունակում է մտահոգված լինել տեղում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավոր մարդկանց բովանդակալից մարդասիրական հասանելիությունը: Նա կողմերին կոչ է անում վերակենտրոնանալ տարածաշրջանում վստահության ձևավորման և երկարաժամկետ խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի վրա»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ