ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում հանդիպումներ են նախատեսվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Ռուդենկո

Աննա Կոստանյան 22.09.2021 - 18:29
22.09.2021 - 18:29 դիտում

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Տաշքենդում մասնակցել է «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի և Ուզբեկստանի նախագահին կից Ռազմավարական և միջտարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած համաժողովին, որի շրջանակում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու առաջիկայում նախատեսվող հանդիպումներին:

«Չէի ասի, թե Մինսկի խումբն աշխատանք չի անում: Շփումները շարունակվում են, գուցե ոչ այդքան հանրային կերպով, սակայն կան: Եվ Մինսկի խմբի մեր համանախագահը (Իգոր Խովաևը` խմբ.) այցելել է Բաքու և Երևան, այնտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով»,- ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում Մինսկի խմբի հովանու ներքո:

«Ներկա պահին համանախագահների եռյակը նախատեսում է հանդիպում ունենալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում. հանդիպումներ միմյանց հետ և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, դա լավ նշան կլիներ, որ երկու երկրի միջև կարգավորման գործընթացը գործնականում ուրվագծվում է: Մենք շարունակում են դիտարկել Մինսկի խումբը որպես կարևոր  գործիք՝ խաղաղ գործընթացի ուղով շարժվելու համար»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին համանախագահների հովանու ներքո կողմերի միջև հնարավոր հանդիպման մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ