ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ է ընտրվել ճապոնացի դատավոր Յուջի Իվասավան:
Ինչպես ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ, Իվասավան այդ պաշտոնում ընտրվել է հունվարի 14-ին՝ Նավաֆ Սալամի հրաժարականից հետո, որը լքել է այդ պաշտոնը Լիբանանի վարչապետի պարտականությունները ստանձնելու համար:
Նա դատարանի անդամ է 2018 թվականի հունիսի 22-ից, նախկինում աշխատել է որպես միջազգային իրավունքի պրոֆեսոր Տոկիոյի համալսարանում և եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նախագահը: