ՄԱԿ-ը Բաքվին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը

7.08.2023 - 22:22 դիտում

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Փորձագետները (ՄԱԿ-ի-խմբ.) կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրին համապատասխան», – ասվում է Հատուկ զեկուցողների հայտարարության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR):

Նրանք կարծում են, որ վերջին յոթ ամիսների շրջափակումը հանգեցրել է նրան, որ «բնակչությունը բախվում է առաջին անհրաժեշտության սննդի, դեղորայքի և հիգիենայի ապրանքների սուր պակասի հետ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ