Մակրոնը տեղեկացրել է Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի մասին

21.06.2025 - 18:44 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել:

Մակրոնի խոսքով՝ հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանից պահանջել է ազատ արձակել Իրանում կալանքի տակ գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին և մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ:

«Իրանը պարտավոր է ապացուցել, որ իր նպատակները խաղաղ են։ Համոզված եմ, որ պատերազմը դադարեցնելու ճանապարհ կա։ Այդ պատճառով եվրոպացի գործընկերների հետ կարագացնենք Իրանի հետ մեր բանակցությունները»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ