Մակրոնը վերահաստատել է, որ ցանկանում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ

28.01.2023 - 15:15 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ:

«Ինձ կարող էին քննադատել նրա համար, որ երկխոսություն եմ վարում Ռուսաստանի հետ: Չնայած դրան՝ ես կշարունակեմ այդ երկխոսությունը»,- ասել է Մակրոնը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ աշխարհում կարգուկանոնի ապահովումը ընդհանուր պատասխանատվություն է:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ապահովի նաև Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ այդ հարցը խաղաղության մասին ապագա քննարկումների մի մասն է լինելու, ուստի պետք է մտածել այն մասին, թե ինչպես Ֆրանսիան և ԵՄ-ն կկարողանան պաշտպանել իրենց դաշնակիցներին՝ միաժամանակ անվտանգության երաշխիքներ տրամադրելով Մոսկվային:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ