Մակրոնը պահանջել է Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ

16.06.2022 - 19:50 դիտում

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային անհապաղ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային  ԵՄ անհապաղ թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին  ժամանել են Կիև, որտեղ հանդիպելու են Զելենսկիի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ