Մակրոնը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը

Աստղիկ Խաչատրյան 14.09.2022 - 09:30
14.09.2022 - 09:30 դիտում

Կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Մակրոնը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը՝ հայտնում են Ելիսեյան պալատից։

Ֆրանսիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի վատթարացման և ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով ռմբակոծվել են հայկական բնակավայրեր: Նա նշել է բանակցությունների ուղղությամբ ակտիվ քայլերի կարևորությունը։

Մակրոնը կոչ է արել Ալիևին անհապաղ վերջ տալ բռնություններին, ընդգծել՝ դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության ներգրավմամբ պատրաստ է իր ներդրումն ունենալ բանակցային գործընթացում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ