Մակրոնը կմեկնի Գրենլանդիա

7.06.2025 - 16:36 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա, որտեղ հանդիպումներ կունենա Գրենլանդիայի վարչապետ Ենս-Ֆրեդերիկ Նիլսենի և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ:

Մակրոնի աշխատակազմից հայտնել են, որ բանակցությունները նվիրված կլինեն Հյուսիսային Ատլանտիկայում և Արկտիկայում անվտանգության հարցերին, կլիմայի փոփոխությանը, էներգետիկ փոխակերպմանը և կարևորագույն հանքային ռեսուրսներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ