Մախաչկալայի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Աստղիկ Խաչատրյան 15.08.2023 - 02:05
15.08.2023 - 02:05 դիտում

Մախաչկալայի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը:

Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 10-ը՝ տուժել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, բժիշկներ և հատուկ տեխնիկա:

Կրկնակի պայթյունի սպառնալիքի կա: Այժմ ոստիկանները մարդկանց տեղափոխում են անվտանգ տարածք։

Դաղստանի դատախազությունը միջադեպից հետո ստուգումներ է սկսել։
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ հրդեհի մակերեսը կազմում է 500 քմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ