Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար

Աստղիկ Խաչատրյան 11.04.2025 - 22:55
11.04.2025 - 22:55 դիտում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ և առավելության հասել 5:1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ:

Եզրափակիչը կկայանա ապրիլի 12-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ