ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Աննա Կոստանյան 8.02.2022 - 10:54
8.02.2022 - 10:54 դիտում

Փետրվարի 7-ին՝ ժամը 22:26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են VAZ-2109 և Jeep Grand Cherokee (վարորդ` Ա. Մ., ծնված 1983 թ․) մակնիշնի ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մոտեցրել ավտոքարշակին և VAZ-2109 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածներ Ս․ Բ․-ին և Հ․ Ս․-ին (ծնված 1990 թ․), ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ