ՃՏՊ Գյումրի քաղաքում

Աստղիկ Խաչատրյան 14.01.2025 - 01:22
14.01.2025 - 01:22 դիտում

Հունվարի 13-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից նկատվում է ծուխ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել  են «Kia» (վարորդ՝ Հ․  Հ․, ծնված 1992 թ․) և «Audi» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.)  մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների հովացման համակարգերից դուրս եկող գոլորշին թողել է հրդեհի տպավորություն։

Փրկարարները սահմահնազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Մ․-ին (ծնված 1999 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ