Հուլիսի 31-ին` ժամը 12:50-ին, Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ Կաղարծի գյուղի մոտակայքում Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային։

Ըստ բժիշկներից ստացված նախնական տեղեկության` Մ.Բ.-ի և Ս.Բ.-ի վիճակը ծանր է։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։