Ճշգրիտ հաշվարկ, կրակի կառավարում, նշանակետի խոցում. զինվորական տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր:
ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: