Ճապոնիա-Հայաստան առաջին առցանց բիզնես ֆորումին ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը

1.07.2023 - 12:05 դիտում
Կայացել է Ճապոնիայի՝ Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ընկերակցության (“ROTOBO” ֊ Japan Association for Trade with Russia and NIS) հետ Ճապոնիա-Հայաստան առաջին առցանց բիզնես ֆորումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Համաժողովին ճապոնական կողմից մասնակցել է շուրջ 100 ընկերություն, այդ թվում՝ Mitsubishi Heavy Industries, Japan Tobacco Inc., Toyota Caucasus LLC, մի շարք բանկեր, պետական գերատեսչություններ։
Շնորհանդեսով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Տերյանը և Ներդրումային ծրագրերի վարչության պետ Լուսինե Նահապետյանը։
Հայկական կողմից մասնակցում էին նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ճապոնական կողմից շնորհանդեսներ են ներկայացրել ROTOBO գլխավոր տնօրեն Միկի Վաջիման, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնյաներ։
Հիմնականում ներկայացվել է Հայաստանի գյուղատնտեսական, արդյունաբերական, ներդրումային միջավայրը՝ ճապոնական կողմի հետ համագործակցություն սկսելու նպատակով։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ