Ճապոնիայի տնտեսությունը 1,37 մլրդ դոլար կկորցնի Օլիմպիական խաղերն առանց երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով. NHK

Աստղիկ Խաչատրյան 21.03.2021 - 13:46
21.03.2021 - 13:46 դիտում

Ճապոնիան Տոկիոյում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով մոտ 150 մլրդ իեն (1,37 մլրդ դոլար) կկորցնի: Նման հաշվարկներ է արել NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով Nomura հետազոտական ինստիտուտի տնտեսագետների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ տվյալները հիմնված են ներքին շուկայի վերլուծության և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից սպառման մակարդակի վրա: Ամենաշատը կտուժեն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը։

Լրացուցիչ տնտեսական կորուստներ կարող են առաջանալ, եթե Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշեն մրցումների ժամանակ սահմանափակել ճապոնացի հանդիսատեսի քանակը։

Օլիմպիադայի հետաձգման և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների հետ կապված լրացուցիչ ծախսերի պատճառով խաղերի անցկացման բյուջեն աճել է և այժմ կազմում է 1,64 տրլն իեն (15,9 մլրդ դոլար):

Նախօրեին «Տոկիո-2020» կոմիտեն Միջազգային Օլիմպիական կոմիտեի և Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի հետ համաձայնեցրել է արտասահմանյան երկրպագուներին թույլ չտալ մասնակցել Օլիմպիադային: Տոմսերի գումարները կվերադարձվեն։ Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Սակայն համավարակի պատճառով մրցումները հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ