Ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ Սևանում Opel-ը գլխիվայր հայտնվել է անտառում

20.10.2024 - 11:14 դիտում

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կարո Է.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել անտառում՝ ծառեր մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ