Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Աննա Կոստանյան 20.06.2022 - 15:02
20.06.2022 - 15:02 դիտում

Հունիսի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 92-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը և 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ