Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների մոտ թմրանյութ կար. Շիրակի մարզի պարեկների բացահայտումները

Աննա Կոստանյան 27.12.2022 - 15:50
27.12.2022 - 15:50 դիտում

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել:
Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, պարեկները կանգնեցրել էին Արթիկի 46-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի տեղում, պարեկները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված:
Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդի՝ նախկինում դատված 29-ամյա եղբայրը ոստիկաններին հայտնեց, որ հայտնաբերվածը իրենն է, թմրամիջոց է, իսկ կանեփը հավաքել էր վայրաճ թփերից: Հետագա պարզաբանումների համար 29-ամյա տղամարդը հրավիրվեց Կումայրիի բաժին, որտեղ իրավապահներին ներկայացրեց կաթուցիչ՝ պատերին թմրանյութի նմանվող հետքերով:
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Շիրակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու ևս մեկ դեպք: Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում, դարձյալ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, նրանք կանգնեցրել էին քաղաքի 41-ամյա մի տղամարդու վարած «Օպելը»: Հիմնավոր կասկածանքով պարեկները վարորդին ձերբակալեցին ու տարան Կումայրիի բաժին: Պարզվեց, որ նա իրավաբանական անձանց օգտին քաղաքացիներից միջոցներ բռնագանձելու գործերով որպես պարտապան հետախուզվում էր ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մոխրացված հետքերով բժշկական կաթուցիչ: Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցի հետքեր են, որի հումքը քաղել էր վայրաճ կանեփի թփերից:
Երկու դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ