«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացրել Շիրակի մարզում՝ մոտեցում Գյումրու օդանավակայանի և Մ-1 միջպետական ճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող հատվածներում։
Մասնագետների կողմից ուսումնասիրվել է ճանապարհային ծածկը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ նշված ճանապարհահատվածներում կիրականացվի միջին նորոգում։