Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, 1958 թ-ին ծնված տղամարդը մահացել է. «Լուրերի» հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:
«Մյուս երկու տուժածները շարունակում են գտնվել բժիշկների հսկողության տակ, վիճակները՝ միջին ծանրության: Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 հիվանդներից 3-ը դուրս են գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ են գտնվում»,- ասել է Ծատրյանը:
Ինչպես վաղ հայտնել էինք, Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։