Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են սահմանային վեճերը լուծել միջկառավարական հանձնաժողովների մակարդակով

22.10.2022 - 14:18 դիտում

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են ապագայում սահմանային բոլոր վեճերը լուծել միջկառավարական հանձնաժողովների մակարդակով՝ ասված է երկրների սահմանային հարցերով գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ:

Գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցում համերաշխության կարևորությունը:

Նրանք նաև հավատացրել են, որ ներկայումս Ղրղզստան-Տաջիկստան սահմանին իրավիճակը կայուն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ