Ղարիբջանյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է

Աննա Կոստանյան 23.06.2023 - 19:02
23.06.2023 - 19:02 դիտում

Հունիսի 23-ին, ժամը 13:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղարիբջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է վթարային տան (կառուցված 1939 թ.) արտաքին պատը՝ մոտ 20 քմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ