Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են տարածաշրջանում կայունության կարևորությունը

Անի Հովհաննիսյան 20.09.2022 - 11:45
20.09.2022 - 11:45 դիտում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

«Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և տևական բարեկեցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման գործում, երբ նախորդ տարվա հունիսին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 հայ ռազմագերու՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ