Ղարաբաղում ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացի եղբայրներից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

Հրաչ Սահակյան 14.11.2020 - 21:37
14.11.2020 - 21:37 դիտում

Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման փուլի ավարտից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

«Յասին եւ Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը տեղափոխվել է հիվանդանոց», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ