Ղարաբաղի որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող. Ալիև

Աննա Կոստանյան 17.11.2020 - 14:26
17.11.2020 - 14:26 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի համար ցանկացած հատուկ կարգավիճակի անընդունելիության մասին:

«Որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ և բազմադավան: Տարբեր ժողովուրդներ և դավանանքներ ներկայացնող Ադրբեջանի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության և բարիդրացիության մեջ: Հայ ժողովուրդը նույնպես կապրի այս պայմաններում», – ասել է Ալիևը Ֆիզուլիի շրջան կատարած այցի ժամանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ