Ղազախստանը հայտարարել է երկրում տիրող իրավիճակի վերահսկողության մասին

Աննա Կոստանյան 10.01.2022 - 13:11
10.01.2022 - 13:11 դիտում

Ղազախստանում իրավիճակը կայունացել է՝ հայտնել են Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Ահաբեկչության դեմ պայքարի արդյունքում չեզոքացվել են ահաբեկչական սպառնալիքների կենտրոնները՝ գրում է РИА Новости-ն։ Վերականգնվել է հսկողությունը ահաբեկիչների գրաված բոլոր վարչական օբյեկտների նկատմամբ Ալմաթի, Կիզիլորդա, Տալդիկորգան և Տարազ քաղաքներում»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի դրանից՝ շարունակվում են վայրերը զինված անձանցից և անկարգությունների մասնակիցներից մաքրելու աշխատանքները, ձերբակալվածների թիվը հասել է մոտ 8 հազարի:

Անկարգությունների ժամանակ զոհերի մասին որոշակի տեղեկություն չի ներկայացվում: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը նշում է 19 ուժայինի մահվան մասին: ՄԱԿ-ը հայտնում է, որ ցույցերի ժամանակ վիրավորվել է մոտ հազար մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ