Ձորաղբյուր գյուղի ամառանոցների տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

1.06.2024 - 18:50 դիտում
Հունիսի 1-ին՝ ժամը 15:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։30-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ