Ձնահյուս Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին

Աննա Կոստանյան 29.03.2022 - 13:05
29.03.2022 - 13:05 դիտում

Մարտի 29-ի ժամը 10։55-ի դրությամբ Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին, ժամը 14:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:

Տեղում աշխատանքներ են իրականացրել փրկարարական խմբերը և «Լոռէ» փրկարարական ջոկատը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ