Ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով. Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը

Աննա Կոստանյան 18.03.2022 - 12:57
18.03.2022 - 12:57 դիտում

Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը, այս մասին հաղոդրում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։

Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – նշել են կենտրոնից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ