Գյումրիում տեղաց առաջին ձյունը, եթե շատերը ուրախությամբ դիմավորեցին ձմռան գալուստը, ապա վարորդների համար հատկապես հիմա խնդիրներն անխուսափելի կլինեն՝ հատկապես հիմա, երբ քաղաքը ղեկավար չունի, հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս են կազմակերպվելու առաջիկայում փողոցների մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքները: Հակառակ այս մտավախության, Գյումրու « Կոմունալ ծառայությունից » փոխանցեցին, որ այս առումով մտահոգվել պետք չէ: