Ձեր հետևից պետք է գան, ամեն ինչ անելու եմ, որ գան․ Ալեքսանյանը՝ հիվանդանոցներում գումար վերցնողներին

Աստղիկ Խաչատրյան 14.11.2023 - 19:21
14.11.2023 - 19:21 դիտում

Մեզ տեղեկություններ են հասնում, որ քաղաքացիներից բժշկական հաստատություններում կանխիկ գումարներ են ուզում։

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Դիմելով քաղաքացիներին՝ իշխանական պատգամավորը հայտարարեց, երբ բուժհաստատությունում կանխիկ ձեզանից անգամ 10 դրամ են պահանջում, դա կոռուպցիայի դրսևորում է։

«Այդ գումար ուզող մարդն այն գողանում է։ ՀՀ-ում բոլոր բժշկական ծառայությունները կատարվում են անկանխիկ եղանակով։ Զարմացած եմ, որ այդ երևույթն այսքան համատարած բնույթ է կրում։ Սա և՛ առողջահական համակարգի, և՛ իրավապահ մարմինների բացթողումն է»,- նկատեց պատգամավորը։

Վահագն Ալեքսանյանը զգուշացրեց՝ բոլորի հետևից գնալու են։

«Անկախ նրանից, թե ով որտեղ է աշխատում և ինչ հաստիք է զբաղեցնում, ինչ կապեր ունեն, ձեր հետևից գալու են, եթե այսօր չգան, վաղ են գալու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր հետևից գան և պետք է գան»,- նշեց նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ