Ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները Երևանի շենքերից մեկի պատից ջնջած կինը

22.10.2024 - 21:05 դիտում

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:

Իյչպես հայտնել են ՆԳՆ-ից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:

Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ