Ձերբակալվել է Վահագն Չախալյանը. ՔԿ

4.07.2025 - 12:30 դիտում

Ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ։

Վերջինս ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով»,-նշեց Ավդալյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ