Ձերբակալվել է Պեմզաշենում կնոջ և նրա երեխաների սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը

13.11.2022 - 17:30 դիտում
Կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ է, 36 տարեկան։
 Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 ամյա երեխաների սպանության մեջ կասկածվող երկրորդ անձը։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ է, 36 տարեկան։
Նշենք, որ նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր սպանության մեջ կասկածվող Շիրակի մարզի 32-ամյա մի բնակիչ, որը խոստովանել էր։
Գյուղում այս պահին մեծ թվով ոստիկաններ կան, որոնք հսկում են ձերբակալվածների ընտանիքներին։
0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ