Ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը

Աննա Կոստանյան 20.08.2025 - 16:20
20.08.2025 - 16:20 դիտում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ,այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։

Վարդան Վարդանյանը 2007-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը, իսկ 2018 դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ