Ձերբակալվել է Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը

Աննա Կոստանյան 2.05.2025 - 18:02
2.05.2025 - 18:02 դիտում

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը:

«Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ձերբակալված 4 անձանցից մեկը ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակից է։ Վերջինս ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- 1Lurer.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մեր տեղեկություններով՝ նշված աշխատակիցը կաշառքը ստացել է վարորդական իրավունքի վկայականում կարգեր ավելացնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ