Ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք

Աննա Կոստանյան 31.01.2024 - 15:47
31.01.2024 - 15:47 դիտում

Ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք:

«Լուրերին» այս տեղեկությունը Քննչական կոմիտեից չեն հաստատել, սակայն փոխանցել են, որ այս պահին էկոնոմիկայի նախարարությունում իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ:

Նշել են, որ քննչական գործողություններն իրականացվում են երկու տարբեր վարույթներով: Խուզարկություններ են արվում ինչպես նախարարությունում, այնպես էլ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում: Անի Իսպիրյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից, նա այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից:

Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այդ մասին ասված է նախարարության տելեգրամյան ալիքում:

«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,- ասված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ