Ձերբակալված 4 անձից 3-ը պաշտոնատար անձ է․ նոր մանրամասներ՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցածի վերաբերյալ

Աննա Կոստանյան 12.11.2024 - 15:02
12.11.2024 - 15:02 դիտում

Ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում. ձերբակալված 4 անձից 3-ը պաշտոնատար անձ է:

Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով»,-հայտնում են կոմիտեից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ իրավապահ մարմիններն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ