Ձեռնարկվում են միջոցառումներ Գյումրու 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

Աստղիկ Խաչատրյան 10.11.2021 - 20:17
10.11.2021 - 20:17 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր` Գյումրի քաղաքի 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ վերջինիս մահվան վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 08:10-ին «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել, որ «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշումով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ, ով գիտակցության չգալով՝ նշված բժշկական կենտրոնում մահացել է:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքներն ստացել է իր բնակարանի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ դեպքի հանգամանքները պարզելու վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ