ՀՖՖ-ն ցավակցել է Պելեի մահվան կապակցությամբ

Աննա Կոստանյան 30.12.2022 - 10:14
30.12.2022 - 10:14 դիտում

ՀՖՖ-ն ցավակցել է լեգենդար ֆուտբոլիս Պելեի մահվան կապակցությամբ:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին մահացել է Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն: Նա 82 տարեկան էր: Այս մասին ինստագրամյան էջում գրել է նրա դուստրը:

«Այն ամենը, ինչ ունենք, քո շնորհիվ է: Մենք քեզ անսահման սիրում ենք: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նա:

Դեկտեմբերի 26-ին Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքին. նրա վիճակն օրեցօր վատանում էր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ