Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 21.1 հա տարածքում բռնկված հրդեհները

Աստղիկ Խաչատրյան 25.09.2021 - 09:32
25.09.2021 - 09:32 դիտում

Սեպտեմբերի 22-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 4700 քմ,

Արագածոտնի մարզի Միրաք գյուղում՝ 8000 քմ,

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 5000 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 2 հա, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 400 քմ, Ֆանտան գյուղում՝ 5 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Սյունիք գյուղում՝ 2 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 8000 քմ, Չինարի գյուղում՝ 3 հա, Կոթի գյուղում՝ 1 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 21.1 հա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ