Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

1.04.2022 - 00:16 դիտում

Մարտի 29-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Արտաշատ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 34 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ