Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Աստղիկ Խաչատրյան 28.06.2024 - 22:41
28.06.2024 - 22:41 դիտում

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 17։52-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոց 1-ին փակուղու տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։20-ին, մարվել՝ 18։36-ին։ Մասամբ այրվել են տան (մոտ 77 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ասբոշիֆերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ