Հրդեհ Քարակերտ գյուղում

Աստղիկ Խաչատրյան 29.06.2024 - 00:48
29.06.2024 - 00:48 դիտում

Հունիսի 28-ին՝ ժամը 21։51-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Երաժշտական փողոցում այրվում է երկու տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հետնամասում գտնվող անասնագոմի և հացատան տանիքում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։59-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և մոտ 3 խմ կուտակած վառելափայտ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ